Այլ

Որքան է աճել առեւտրաշրջանառությունը

Որքան է աճել առեւտրաշրջանառությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն անցյալ տարվա արդյունքներով աճել է 6 տոկոսով, հասնելով 102 միլիարդ դոլարի սահմանաչափին։

Պուտինը նշել է, որ ընթացիկ տարվա համար էլ ցուցանիշներն ընդհանուր առմամբ դրական են։ Օրինակ՝ այս տարվա հունվար-հունիս ամիսների համար ԱՊՀ ընդհանուր կամ հանրագումարային ՀՆԱ-ն ավելացել է 2,2 տոկոսով։ Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 2,7 տոկոսով, մանրածախ առեւտրի ծավալների աճը կազմել է 2 տոկոս, բեռնափոխադրումներինը՝ 7 տոկոս։ Պուտինը կարեւորել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը։

Ռուսաստանի նախագահը նաեւ ասել է, որ հետագայում առեւտրային գործարքների ավելացման եւ ներդրումային հոսքերի ապահովման համար կարեւոր է կայուն եւ անկախ ֆինանսական ենթակառուցվածքների ստեղծումը, փոխադարձ առեւտրային հաշվարկներում ազգային արժույթների լայն կիրառումը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում այս գագաթնաժողովին։ Վերջինիս մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները։ Տանտերը Ղրղզստանի նախագահ Ժապարովն է։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image