Հասարակություն

Աննա Հակոբյանն այս պահին Սյունիքում է

Աննա Հակոբյանն այս պահին Սյունիքում է

Մեր տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը, նախընտրական արշավի շրջանակներում այս պահին Սյունիքում է։ Նա կարճատեւ զբոսանք է ունեցել համայնքապետարանի մոտակայքում, որից հետո այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց, առիթը, թերեւս, դպրոցի սպորտդահլիճի բացումն է, որի վերանորոգման աշխատանքները վերջերս են ավարտվել, ըստ ամենայնի՝ տիկնոջ մեկենասությամբ է սպորտդահլիճը վերանորոգվել, եւ վերջինս պահը բաց չի թողել եւ որոշել է նախընտրական քարոզարշավի վերածել՝ տնօրենի հրավիրյալների համար։

Մեր տեղեկություններով՝ դպրոցի տնօրենը իշխանության սրտի թեկնածուն է եւ առաջիկա ընտրություններում ներգրավված կլինի որեւէ կարգավիճակով։ 

Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Էրատո» ջոկատի հրամանատարը փորձել է այցելել զոհվածների ընտանիքներին, սակայն մինչ այս պահը նրան մերժել են։ Փաստորեն, մինչ Սյունիքում լարված իրավիճակ է, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում երկիրը մաս-մաս հանձնում է թշնամուն, վարչապետի կինը նախընտրական արշավներ է իրականացնում։
Ի դեպ, Սյունիքում միակ պաշտոնիան, ով գրկաբաց ընդունել է Աննա Հակոբյանին, մարզպետն է, ինչպես նաեւ՝ իմքայլական սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image