Այլ

Թուրքիայում ցույցերը կազդե՞ն Էրդողանի՝ Հայաստանի հանդեպ քաղաքականության վրա

Թուրքիայում ցույցերը կազդե՞ն Էրդողանի՝ Հայաստանի հանդեպ քաղաքականության վրա

2028 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանի հիմնական մրցակիցը՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, կալանավորվել է: Նա մինչ այս շաբաթվա ավարտն իր թեկնածությունը պետք է ներկայացներ՝ հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

Վերջինս մեծ ժողովրդականություն է վայելում Թուրքիայում եւ Էրդողանն առանց ժողվորդավարական խորամանկություններ բանեցնելու միանգամից որոշել է նրա հարցերը լուծել: Իմամօղլուի և նրա հետ փոխկապակցված հարյուրավոր ձերբակալվածներ կան, համացանցում վերջինիս աջակցություն հայտնած 37 մարդու էլ են ձերբակալել` Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության մասին «մտահոգիչ» հրապարակումներ անելու համար: Այս տեղեկությունը հայտնում է Ալ-Ջազիրան: Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունը ինքնաբուխ ցույցերի է հանգեցրել, ինչը Էրդողանի համար կարող է գլխացավանք դառնալ, որովհետև ցուցարարների հիմնական մասը երիտասարդներն են:

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը նշում է, որ Իմամօղլուն ոչ միայն համարվում է Թուրքիայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր քաղաքական գործիչը, այլև նրան նմանեցնում են Էրդողանին: Իմամօղլուն իր խարիզմայով չի իջում Էրդողանին՝ վստահ է թուրքագետը:

Իսկ ձերբակալությունից հետո Իմամօղլուի հետևորդների քանակն ավելացել է հարյուր հազարով:
«Վտանգ կա, որ ցույցերն այնքան լայնամասշտաբ կլինեն, որ Էրդողանին ստիպեն կենտրոնանալ ներքաղաքական օրակարգի վրա, սակայն հաշվի առնելով Էրդողանի փորձը, նա չի կորցնի իր զգոնությունը՝ բոլոր ուղղություններով»,-«Հրապարակի» հետ զրույցում ասաց թուրքագետը:

Նա քիչ հավանական է համարում, որ ցույցերի պատճառով Էրդողանը որոշ ժամանակով մի կողմ կդնի Հայաստանի նկատմամբ տարվող ճնշումների եւ զիջումներ կորզելու քաղաքականությունը:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image