«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գեղամասար խոշորացված համայնքի (2021թ-ի համայնքների խոշորացման ծրագրով միացվել է Վարդենիս համայնքին) նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը ճամբարափոխ է եղել։ Ավետյանը 2021թ-ի ընտրությունների ժամանակ աջակցում էր Ռոբերտ Քոչարյանի թիմին,սակայն վերջին շրջանում լծվել է իշխանության օգտին ձայներ հավաքելու գործին։
Վերջինս ՔՊ անդամ չէ և մարզային կառույցում որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն ակտիվ աջակցում է ՔՊ-ին։ Ավետյանը համայնքապետ եղած ժամանակ ակտիվ քննադատում էր իշխանություններին, նրանց մեղադրում սահմաններին տիրող իրավիճակի մեջ։