Մշակույթ

Աթեիստ Մասկն ընդունել է Աստծո գոյությունը 

Աթեիստ Մասկն ընդունել է Աստծո գոյությունը 

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով նախկինում հայտարարում էր, որ աթեիստ է, հայտարարել է, որ ներկայումս համոզված է, որ Աստված գոյություն ունի։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Մասկն այս մասին հայտարարել է Քեթի Միլերի  հետ զրույցում։ Նա մասնավորապես ասել է, որ հավատում է, որ Տիեզերքն ինչ որ բանից է առաջացել ու հավելել է, որ մարդիկ տարբեր պատկերացումներ կարող են ունենալ Աստծո մասին։ Համաձայն պարբերականի, 22 թվականից սկսած՝ Մասկը ավելի հարգալից կերպով է արտահայտվել քրիստոնեական արժեքների մասին՝ խոստովանելով, որ նախկինում բավարար չափով չի գնահատել դրանց իմաստնությունը։ 24 թվականին նա իրեն համարել է «մշակութային քրիստոնյա», ընդգծելով, որ կարեւոր է Հիսուս Քրիստոսի ուսոմւնքը սիրո, բարության ու ներողամտության մասին՝ դրանք համարելով որպես հասարակության բարոյական ուղենիշներ։ Մասկը նաեւ շատ յուրօրինակ կերպով է մեկնաբանել, թե ինչպես է ընկալում Աստծուն՝ ասելով, որ Ամենակալին նա ընկալում է մոտավորապես ծրագրավորողի նման,  ով գործարկել է մի մեծածավալ սիմուլյացիա, իսկ մարդու կյանքը այդ մոդելի մի մասնիկն է։ Փոդքասթում նա մեր ներկայիս իրականությունը համեմատել է Netflix-ի այլմոլորակայինների սերիալների հետ, որտեղ մարդկության առաջադրանքը դիտարժանություն ապահովելն է, որպեսզի հանկարծ համակարգիչը չանջատվի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image