Այսօր Մարտուն Գրիգորյանը վերջապես խոսեց, ասաց, որ կապահովեն , որպեսզի Վարդան Ղուկասյանն ընտրվի Գյումրու քաղաքապետ։ «Հայտարարությունը կարդացել եմ, դեռ կխոոսենք Գրիգորյանի հետ, թուրքն ու հայը չենք, կխոսենք, իր համար դժվար էր, գիտեմ, բայց ճիշտ է արել»,- ասաց նա մեզ, երբ փորձեցինք հետաքրքրվել ՝ պատրաստվում է լրատվամիջոցների առաջ հանդես գալ, թե ոչ։
Նշենք, որ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է Գյումրու առաջին փոխքաղաքապետ նշանակել Ավետիս Առաքելյանին, ով նախկինում՝ 2016 թ-ին եղել է «Հայկական վերածնունդ» կուսակցության Գյումրու ավագանու անդամ և որ ամենակարևորն է` դստեր ամուսինն է` փեսան։ Հիշեցնենք՝ Գյումրու համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածուները, նրանց թվում նաև Մարտուն Գրիգորյանը ապրիլի 16-ին կայանալիք ավագանու նիստին կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին, նա կդառնա Գյումրու համայնքապետը։