Հասարակություն

Աշխատո՞ւմ են դատարանները

Աշխատո՞ւմ են դատարանները

 

Աշխատանքային տարին սկսվում է այսօրվանից՝ հունվարի 3-ից։ Ըստ ամենայնի, պետական կառույցներն անցել են աշխատանքի։

Բարձրագույն դատական համակարգից հետաքրքրվեցինք՝ աշխատո՞ւմ են դատավորները, եւ արդյոք հայցադիմում ընդունելու համակարգը գործո՞ւմ է, մեզ պատասխանեցին․ «Ինքը աշխատանքային օր է, ոչ մի ձեւով չի տարբերվում մյուս աշխատանքային օրերից։ Հայցադիմում էլ կարող են մուտք անել, քանի որ դատարաններն աշխատում են, ժամը 9։00-ից մինչեւ 18։00-ն»։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին հոդվածի համաձայն՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ:

Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image