Հասարակություն

ՔՊ-ն մերժել է Հայկ Մարությանին

ՔՊ-ն մերժել է Հայկ Մարությանին

Մեր տեղեկություններով Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թեկնածությունն է առաջադրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։

Ինչպես հայտնի է՝ ՔՊ-ն եւ «Հանրապետություն» կոալիցիոն գործընկերները ներքին պայմանավորվածությամբ բաժանել են մի շարք հանձնաժողովների ղեկավարումը, սակայն ավագանիում ներկայացված համամասնությամբ Հայկ Մարությանի կուսակցությանը եւս հասնում է մեկ  հանձնաժողով ղեկավարել,  խմբակցությունն առաջադրում է թեկնածուին, ավագանին համաձայնությամբ ընտրում։

Սակայն երեկ կայացած քվեարկությամբ ոչ թե Մարությանն է ընտրվել հանձնաժողովի ղեկավար, այլ Ալեքսանդր Բադալյանը, որը Ճարտարապետների պալատի նախագահն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image