Այլ

Մտածե՞լ ես երբևէ՝ ինչո՞ւ Եռաբլուր չեն թողնում գնաս

Մտածե՞լ ես երբևէ՝ ինչո՞ւ Եռաբլուր չեն թողնում գնաս

Զուգադիպություն արդեն չի կարելի համարել։ Մեր հաղթանակի, իր օրոք մեր գլխին բերած ողբերգությունների  օրերին, նա միշտ դրսից է «թատրոն տալիս»։ Համարյա միշտ նույն դիրքով, լավ էլ վարժվել է,  ցավակցում է։ Այսօր էլ բացառություն չէր։ Հեռավոր ինչ որ կետերից Փաշինյանը փառք է տալիս․ «Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ Ուզում եմ հասկանալ՝ նահատակների փառքը հավերժացնելու և նման բառեր ասելու համար ի՞նչն է հիմք հանդիսացել։ Զոհերի ծնողներին քաշքշե՞լը, նրանց հետապնդե՞լը, ձերբակալե՞լը, հերոսներին նվաստացնե՞լը․․․ Տասնյակ հազարավոր զոհերի ու հաշմանդամների աղերսը կանգնած է օդում՝ հեռացիր։

Մտածե՞լ ես երբևէ՝ ինչո՞ւ Եռաբլուր չեն թողնում գնաս։ Երբ զոհվածի մայրն ասում է, որ թույլ չի տա, որ մոտենաս իր տղայի շիրմին, մտածե՞լ  ես՝ թե ինչու։ Իմ ժողովրդին ճանաչելով ասեմ՝ ո՜չ այն բանի համար, որ իրենց որդին մինչև արյան վերջին կաթիլն է պայքարել հայրենիքի համար։ Հազա՜ր ոչ։ Մինչև իշխանությանդ գալը ամեն մայր հպարտ էր, որ իր որդին հայրենիքի համար կյանքն էլ չի խնայել։ Իշխանությանդ գալուց հետո նրա որդին, զոհը դարձավ ոչի՜նչ՝ բոլոր առումներով։ Հայրենիքը դարձավ ոչի՜նչ։ Այդ դուք չէի՞ ք ասում, որ նրանք զոհվել են հանուն ոչնչի։ Հայրենիքն էր այդ ոչի՜նչը։ Ոչնչի համար զոհվածը ի՜նքն էլ ոչինչ է,  եթե զոհվում է ոչնչի համար։

Հիմա ինչու՞ համար ես փառք տալիս։ Ասե՞մ։ Դա անում ես ներքին լսարանիդ համար, որ մտածեն, թե դու դեռ նրանց ոչինչ չես համարում։ Գիտես, որ հայի համար զինվորը, նրա շիրիմը սրբություն է ու  «սիրաշահել ես ուզում», որ կրկին խաբվեն ու ընտրեն քեզ․․․  «Էն որ ասում ես կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», որ Հայաստանի մասին ես խոսում։ Քո թողած իրական Հայաստանի՞։ Վա՜յ քեզ հայ ժողովուրդ, որ աքաղաղը փետրելուց ու եփելուց հետո սպասում ես, որ նա ծուղրուղու կկանչի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image