«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը բավարարվեց։ Այս մասին հայտնում են դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:
Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել: