Իրավունք

Ինչ է կատարվել Էջմիածնում. ովքեր են կրակոցների հեղինակները

Ինչ է կատարվել Էջմիածնում. ովքեր են կրակոցների հեղինակները

Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոցներ են հնչել Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի գլխավոր հրապարակում՝ առաջացնելով լարվածություն և անհանգստություն քաղաքացիների շրջանում։

ՆԳՆ-ից հայտնում են, որ ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության ուժերը։ Օպերատիվ գործողությունների արդյունքում իրավապահներին հաջողվել է ձերբակալել մեկ անձի, ով առնչություն ունի կրակոցների հետ։Պաշտոնական տվյալներով՝ դեպքի հետևանքով տուժածներ չկան, թեև սկզբում լրատվամիջոցներով տարածվել էին նաև վիրավորների մասին տեղեկություններ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, իսկ կատարվածի հանգամանքները այս պահին քննվում են իրավապահ մարմինների կողմից։ Հատկանշական է, որ կրակոցները հնչել են ցերեկային ժամերի, հոգևոր քաղաքի կենտրոնում, ինչը հատկապես մտահոգիչ է։

Մեր տեղեկություններով՝ Արմավիրում կրակոցների պատճառը մեքենա կայանելու տեղի շուրջ սկսված վիճաբանությունն է։ Կողմերը չեն զիջել իրար,հնչել են կրակոցներ։

Արմավիրցիների խոսքով՝ վիճաբանող կողմերից մեկը Էջմիածնում հայտնի Մխիթար Գազազյանն է՝ «Բուսի Մխո» մականունով, մյուսը՝ Բադալը։

Տեղացիներն ասում են՝ այս երկու կողմերի միջև լարվածությունը նոր չէ․ տարիներով կուտակված կոնֆլիկտ կա, բայց տարբեր պատճառներով բանը հաճախ չի հասել իրավապահներին։

Միևնույն ժամանակ նկատենք, որ այսօր ոստիկանության զգալի ուժեր ներգրավված են Երևանում՝ հավաքների վերահսկման գործին, մի մասն էլ վարչապետի ուրախ ավտոբուսն է հսկում, ուստի ամենևին պատահական չեն նման միջադեպերը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image