Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից թեպետ պաշտոնապես դադարեցվել են, սակայն ՔՊ-ում չունեն հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու։ Փնտրտուքի մեջ են՝ ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի։ Բանն այն է, որ տեղապահ էլ չեն կարող նշանակել, քանի որ հանձնաժողովը չունի նախագահի տեղակալ, որը, ըստ ԱԺ կանոնակարգի, մի քանի ամիս կկատարեր նախագահի լիազորությունները․ հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Լուսինե Բադալյանը նախագահ Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո հրաժարվեց պաշտոնից։ Հիմա չնայած Զեյնալյանը նոր պաշտոնի՝ ԲԿ տնօրեն է նշանակվել, Բադալյանի նեղվածությունն էլ հարազատ թիմից անցել է, բայց ներսում կարծում են, որ նրա թեկնածությունն այնքան էլ ճիշտ չի ընկալվի, քանի որ ամիսներ առաջ տեղակալի կարգավիճակից է նույնիսկ հրաժարվել։ Հանձնաժողովում այլ հարմար թեկնածու չկա։ Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հունանյանին ընտրելիս թիմն ընտրություն էր կատարել նրա եւ Զարուհի Բաթոյանի միջեւ, վերջինիս օգտին ընդամենը 8 կողմ էր եղել, այսինքն՝ նրա թեկնածությանն էլ չեն կարող վերադառնալ։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Հունանյանին հանեցին, կրակն ընկան
Ամենաընթերցված
Սոսկալի անկում
Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...
Շիզոֆրենիկ դրսևորումներ․ փոքրացած Հայաստանի բրոշկա...
Գուցե իսկապես հոգեբույժ- հոգեբանների ուսումնասիրության տիրույթում են այս մարդու վարքագծի տատանումներ...
Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրի...
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երեկ փոխվեց։ Դատարանը կալանքը...
200 հազար ստորագրություն կհավաքենք եւ հանրաքվե կան...
Իրավաբան, «Եվրասիական ալյանս» նախաձեռնող խմբի անդամ Էմիլ Մարկոսյանը տեղեկացրել է, որ իրենց նախաձեռնո...
×
❮
❯