Սամվել Կարապետյանին անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «ԱԱԾ պադվալ»` «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ նստում են բոլոր քաղբանտարկյալները, եւ որտեղ խիստ ռեժիմ է։ Մենք տեղեկացանք, որ Կարապետյանը ցանկություն է հայտնել մենախցում կրել պատիժը, որը նախատեսված է օրենքով: Չնայած «մենակ նստելն» առանձնապես ծանր է, եւ շատ քիչ կալանավորներ են դա նախընտրում: Այս ՔԿՀ-ում խիստ մեկուսացում է, եթե այլ ՔԿՀ-ներում հնարավոր է հեռախոսից օգտվել, այստեղ դա բացառված է: Ի դեպ, վերջին կալանավորվածներից բոլորի անձնական տեսակցությունները դատական որոշմամբ սահմանափակված են, անգամ պատգամավորները չեն կարող նրանց այցելել, միայն փաստաբաններն են այցելում։ Սա լրացուցիչ պատիժ է, որը կիրառվում է բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ, ըստ ամենայնի` Փաշինյանի անձնական հրահանգով: ԱԱԾ ՔԿՀ-ում, ի դեպ, խցերի թիվն այնքան էլ շատ չէ, դրանք մոտ 2 տասնյակի չափ են: Այս կալանավայրում են նստել Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Դավիթ Տոնոյանը եւ ուրիշներ։ Երկու սրբազանները` Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանն էլ նույն խցում են: Ըստ փաստաբանների` սա «պռասլուշկի» նպատակով է արվել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են
Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ա...
Հուլիսի 13-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...
«Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդի...
«Հրապարակի» զրուցակիցը «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանն է: -...
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատաց...
Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճ...
×
❮
❯