Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակեց «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը։
Ցանկի 33-րդ տեղում ներկայացված է ՀՀ ազգային հերոս, Արցախյան ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։
Վերջինս մասնագիտությամբ իրավաբան է։
«Հայաստան» դաշինքը գլխավորում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դաշինքը կազմված է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից, անկուսակցական գործիչներից։
2020 թվականի նոյեմբերի 11-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ պաշտոնապես դադարեցրել է համագործակցությունը սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ։