Հասարակություն

«Բա որ նոր եք ամուսնանում, ինչպե՞ս էիք ձեզ համարում առաջին տիկին». «Մի բանտում ծերանաք»

«Բա որ նոր եք ամուսնանում, ինչպե՞ս էիք ձեզ համարում առաջին տիկին». «Մի բանտում ծերանաք»

Այսօր առավոտյան Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ինքն ու Փաշինյանը այսօրվանից դադարում են լինել քաղաքացիական ամուսիններ: Գաղտնիք չէ, որ այս ընտանիքը ինտրիգների մեծ սիրահար է և ամեն հնարավոր քայլի դիմում է քննարկման կիզակետում մնալու համար: Վարչապետի կինը մասնավորապես գրել էր. «Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։
Բոլորին խնդրում եմ  այս թեմայի շուրջ լինե’լ զուսպ, լինե’լ կոռեկտ։
Շնորհակալություն »:

Որքան ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում իշխանական ընտանիքը, այնքան ավելի ուժգին է քննադատության ալիքը: Ֆեյսբուքյան օգտատերերը անարձագանք չեն թողել Հակոբյանի «սենսացիոն» հայտարարությանը, մի մասն էլ չեն հասկացել, թե ինչ է նշանակում «քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է», որովհետեւ ԶԱԳՍ գնալը հենց նշանակում է քաղաքացիական ամուսնության գրանցում: Բազմաթիվ գրառումներ են արել այս առիթով.

Գոհար Մարգարյան. «Նույնիսկ այս կարգի գրառումը մանիպուլատիվ է ու «կռուտիտ»: Կամ լռեք, կամ պարզ գրեք՝ ամուսնացել/պսակվել եք, թե բաժանվել։ Թե լղոզված ու երկիմաստ հայտարարությունը դա ձեր ծայրահեղ կրթվածության արտացոլումն է»:

Լիանա Ռեստեվանյան. «Հատուկ ե՞ք այնպես գրում, որ ով ինչպես ուզի այդպես հասկանա, դժվար էր գրել՝ մենք վերջապես օրինական ձևով ամուսնացանք»:

Ռիտա Պողոսյան. «Մի բանտում ծերանաք»:

Գրիգ Լուս. «Ում էլ հետաքրքիր էր ձեր ամուսնությունը»:

Աննա Մարգարյան. «Եթե ավարտվել է՝ ուրեմն բաժանվել եք, եթե ամուսնացել եք՝ ուրեմն սխալ եք գրել»:

Նարեկ Հովհաննիսյան. «Ուզում եմ ջոկեմ` մեզ որտե՞ղ եք ուզում քցեք»:

Գարեգին Բարխուդարյան. «Հարգելի կրթված հայություն, քաղաքացիական ամուսնությունը դա ԶԱԳՍ-ն է, #կրթվելը_նորաձեւ_է մի մոռացեք, հետեւաբար սույն տիկինը հայտարարում է, որ ԶԱԳՍ-ով բաժանվել է, ոչ թե զագսավորվել»:

Արթուր Օհանյան. «Այս կինը քննարկման նյութ լինելու մոլուցք ունի։ Թեմա է տալիս, որ իրենց մասին խոսեն։ Մի քիչ մտածի գործելուց առաջ, ամոթա վերջապես»:

Սիրանուշ Ստեփանյան. «Պոչդ թողիր փախար, հասկանալով որ ձեր վերջը եկել է»:

Ռուդոլֆ Ռուդոլֆ. «Իսկ որտեղ էք պսակվել Ադրբեջանո՞ւմ, բաջի»:

Գնել Սեփոյան. «Տեսնես ձեր պես պիղծ ու զզվելի երկրորդ տարբերակը կա, այ տգետ ու անգրագետներ, այ փնթի դավաճաններ, երբ կգա այն օրը, որ ձեր այլանդակ երեսները չտեսնենք, ու ձեր այլանդակ ձայնը չլսենք»….

Արմեն Խաչատրյան. «Աստված տա ապրեք մեզանից մեր երկրից հեռու, դեմքներդ չտեսնենք, երևի մոլլան էլ ձեզ օրհնելա»:

Թերեզա Եղյան. «Բա որ նոր եք ամուսնանում, ինչպե՞ս էիք ձեզ համարում առաջին տիկին»:

Վահե Հակոբյան. «Կարողա մի հատ էլ ձերոնք կարմիր խնձոր բերեն»:

Մերի Մուրադյան. «Բայց դուք ամուսնացած չեք էլ եղել, երևի որ վարչապետ դարձավ, դիպլոմ ստանալու նման դա էլ կազմակերպեցիք»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image