Այլ

Բացառիկ կադրեր՝ Ռայիսիի ուղղաթիռի ողբերգական կործանման վայրից (տեսանյութ)

Բացառիկ կադրեր՝ Ռայիսիի ուղղաթիռի ողբերգական կործանման վայրից (տեսանյութ)

Իրանական լրատվամիջոցներն առաջին կադրերն են հրապարակել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայրից։ Ողբերգական վթարի տեղանքը տեսագրվել է անօդաչու թռչող սարքի միջոցով։

«Ներկայացվում է այն պահը, երբ ԱԹՍ թիմը հայտնաբերել է ուղղաթիռի շրջանակը», հաղորդում է իրանական Fars հրատարակությունը Telegram-ում։ Գործակալության հրապարակած կադրերից կարելի է հասկանալ, որ ուղղաթիռն ընկել է անտառապատ տարածքում։

Հիշեցնենք, որ Ռայիսիին, Իրանի ԱԳ նախարարին և պատվիրակության մի քանի անդամներին տեղափոխող ուղղաթիռը մայիսի 19-ին Ադրբեջանի արևելյան հատվածում կոշտ վայրէջք է կատարել, ինչի հետևանքով զոհվել են նրանում եղած բոլոր 8 ուղևորները։

Ամենաընթերցված

×
Gallery Image