Այլ

Կրակել են նախկին պատգամավորի վրա. վիճակը ծանր է

Կրակել են նախկին պատգամավորի վրա. վիճակը ծանր է

Հուլիսի 19-ի երեկոյան Լվովում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր, բանասիրական գիտությունների դոկտոր Իրինա Ֆարիոնը։ Այս մասին Facebook-ում հայտնել է Լվովի լրագրող և Espresso հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Մարտա Օլիյարնիկը։

Նրա խոսքով՝ Մասարիկ փողոցում՝ 3 տան մոտ, հարձակվել են 60-ամյա Ֆարիոնի վրա։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ֆարիոնն ապրում է այս փողոցում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆարիոնի վրա հարձակվել է մոտ 20-25 տարեկան մի երիտասարդ, կրակել է նրա վրա, երբ կինը դուրս է եկել տնից։

«Կրակոց է հնչել: Հարևանները տեսել են կրակողին, նա ձեռնոցներով է եղել, իսկ զենքն առանց խլացուցիչի է եղել»,- պատմել է Օլիյարնիկը։

Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր Իգոր Զինկևիչը հայտնել է, որ Իրինա Ֆարիոնի վիճակը ծանր է։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image