ՔՊ վարչության անդամներին Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ավելի մեծացնել եկեղեցու դեմ ճնշումը։ Հոգեւորականներին վերագրվող զարհուրելի պատմություններ նետել դաշտ, նյարդերի պատերազմ վարել՝ ամեն օր թունավորելով ու վարկաբեկելով եկեղեցու սպասավորներին։ Իսկ երբ ժամանակը գա, նաեւ ապացույցներ, փաստեր կհրապարակեն, որոնք ձեռք են բերվել իրավապահ մարմիններին ապօրինի հրահանգներ տալու եւ մարդկանց անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հետեւանքով։ Առայժմ դեռ հապաղում են «բացահայտումներ անել»՝ վախենալով, որ հանրության համբերության բաժակը կարող է լցվել, եւ հակառակ էֆեկտը լինել։ Զուգահեռաբար, իշխանությունը նաեւ եկեղեցու ներսում է աշխատանքներ տանում՝ տարբեր հոգեւորականների միջոցով Գարեգին Բ-ի դեմ կոալիցիա ստեղծելու եւ նրան հեռացնելու համար պարարտ հող ստեղծելու նպատակով։ Սակայն այս պահի դրությամբ նման հոգեւորականները, ըստ մեր աղբյուրների, դեռ փոքրամասնություն են եւ դժվար էլ կարողանան մեծամասնություն դառնալ ու եկեղեցու ներսում «իշխանափոխություն» իրականացնել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանողներին սպառնացել են
Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ա...
Հուլիսի 13-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանայի...
«Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդի...
«Հրապարակի» զրուցակիցը «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանն է: -...
Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատաց...
Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճ...
×
❮
❯