Հասարակություն

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՔՊ-ական նախկին թաղապետին եւ մի քանի աշխատակիցների

ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՔՊ-ական նախկին թաղապետին եւ մի քանի աշխատակիցների

Այսօր՝ ժամեր առաջ, մեր տեղեկություններով իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցների: Մասնավորապես, մեր աղբյուրները հայտնում են, որ բերման ենթարկվողների թվում են  համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ խաչատրյանը, առեւտրի բաժնի պետը  Հրայր Արամյանը եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը:

Ըստ նախնական տեղեկությունների իրավապահները խոշոր յուրացումների հետքի վրա են դուրս եկել, շղթան հնարավոր է հասնի նաեւ նախկին թաղապետ Սաշա Կատվալյանին, որը դե ֆակտո թաղապետն էր եւ ռուլիտ էր անում Բարխուդարյանին, որը պաշտոնավարեց 2022-ի դեկտեմբերից, մինչեւ վերջերս, երբ քաղաքական որոշման արդյունքում ազատվեց թաղապետի պաշտոնից՝ այն փոխանցելով «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանին

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image