Հասարակություն

Վարչապետի խոսնակի նկատմամբ բռնություն է կիրառվել

Վարչապետի խոսնակի նկատմամբ բռնություն է կիրառվել

Նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքի վրա հարձակման հետևանքով տուժել է նաև վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտնի հայտարարությունը ստորագրելուց հետո կառավարության շենք մտած մարդիկ ոչ միայն ջարդել են դռներն ու պատուհանները, այլեւ հարձակվել են վարչապետի խոսնակի վրա, քաշքշել, անվայել խոսքեր ասել։

Դեպքը տեղի է ունեցել կառավարության շենքի ներսում, Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հարձակվել են իր վրա։ Նա ասաց, որ իրավապահ մարմիններին դիմել է, զբաղվում են, ինքն էլ 2 հոգու ճանաչել է։ Այլ մանրամասներ Գևորգյանը չհաղորդեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է, չի կարող ասել։

Հարցրինք՝ երբ մոտեցել են իրեն, ի՞նչ են ասել, ինչպե՞ս է եղել դեպքը, պատասխանեց․ «Մանրամասնորեն չեմ կարող ասել, թե մոտեցան, ինչ ասացին, ինչպես ասացաին կամ ինչպես վարվեցին, դրա կարիքը չեմ տեսնում, ամեն դեպքում բռնությունը մնում է բռնություն, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»։

ՀԳ․ Մենք արդեն խոսել էինք Մանե Գևորգյանի հետ, երբ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Մանե Գևորգյանի վրա հարձակում գործած անձը հայտնաբերվել է։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image