Հասարակություն

Կրկին աշխատավարձերի ու աշխատատեղերի կրճատում «Գազպրոմ Արմենիա»-ում

Կրկին աշխատավարձերի ու աշխատատեղերի կրճատում «Գազպրոմ Արմենիա»-ում

«Գազպրոմ Արմենիա»-ում առաջիկա ամիսներին կրկին աշխատակիցների եւ աշխատավարձերի կրճատումներ են սպասվում: Մասնավորապես՝ հսկիչների աշխատավարձը կրճատվել է 40 հազար դրամով: Մեր զրուցակիցը նշում է, որ կանչել են բոլոր աշխատակիցներին, ստորագրել են տվել, որ աշխատավարձից կրճատում կլինի. «Ով չի ցանկանում այս կարգով աշխատել, թող դիմում գրի գնա»:  

Կրճատումներ սպասվում է նաեւ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկում: Մեր տեղեկություններով՝ աշխատանքից կազատվի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի տնօրեն Կարեն Սարգսյանը, քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հետ տարաձայնություններ ունի: 5-րդ էներգաբլոկում այսօր ժողով է տեղի ունեցել: Մեզ հայտնեցին, որ ժողովն աշխատանքային է եղել, իսկ տնօրենի ազատման հետ կապված հարցը քննարկվում է: 

Թե ինչ տարաձայնություններ կան Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի տնօրեն Կարեն Սարգսյանի և  «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հետ, եւ արդյո՞ք իր կրճատման հարցն էլ է օրակարգում, հարցրինք Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ  էներգաբլոկի  ինժեներ Սամվել Երիցյանին. «Կա տնօրենի եւ նրանից ավելի բարձր ղեկավարի հետ ընդհարումներ, որոնք զուտ աշխատանքային են, բայց դա վերագրել հանելուն կամ չհանելուն, դա չեմ կարող ասել: Ես որեւէ պաշտոն հիմա չունեմ,  ընդամենը 1 շաբաթ հետո ես կավարտեմ իմ աշխատանքային կարիերան եւ կանցնեմ թոշակի»: 

Ի դեպ, այս ամենից զատ խոսակցություններ են շրջանառվում  նաեւ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը Իրանին վաճառելու մասին: Մեզ հասած տեղեկությունները ճշտելու համար կապ հաստատեցինք «ՀայՌուսգազարդ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանի հետ.  

«ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի տնօրենի ազատման հարց չկա, իսկ ժողովներ մենք պարբերաբար անում ենք տարբեր հարցերով: Կադրային որեւէ փոփոխության հետ կապված ինֆորմացիա չունեմ: Ինչ վերաբերվում է վաճառքի մասին, նման խոսակցություններ չկան, այսինքն՝ Ձեր հայտնած որեւէ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում»:  

Շուշան Սարդարյանին հարց ուղղեցինք նաեւ աշխատակիցների եւ աշխատավարձերի կրճատման հետ կապված. «Մենք բազմիցս դրա հետ կապված պարզաբանումներ տվել ենք, այդ թվում նաեւ «Հրապարակ» օրաթերթին: Մենք  հիմքերն ենք ներկայացրել եւ ասել ենք, որ նախատեսվում է մոտ 1000 հաստիքի կրճատում, որի 50% -ը բաժին է ընկնում  հսկիչներին: Հունվարի 1-ի դրությամբ մոտ 700 հաստիք արդենք ունենք կրճատված փուլային տարբերակով, աշխատանքային օրենսգրքի պահպանմամբ: Մինչեւ առաջին եռամսյակի վերջը եւս նախատեսվում է 300 հաստիքի կրճատում»: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image