«ՀՀ Զինված ուժերի ամենամեծ խնդիրը մահվան այն դեպքերն են, որոնք լինում են ծառայության բերումով` ինքնասպանություններ, ինքնասպանության հասցնելու և սպանության դեպքեր։ Երբ խոսում ենք ոչ մարտական պայմաններում զոհերի թվի մասին և հղում ենք կատարում վիճակագրությանը, ապա մենք տեսնում ենք թվեր, որոնք կարող են վերաբերել դժբախտ պատահարներին` ՃՏՊ–ներ, հիվանդություն և այլն։ 2024 թ. մեր խնդիրն է լինելու ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերը պակասեցնել ու զրոյի հասցնել»,– ասած Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Պապիկյանը նաև տվյալներ ներկայացրեց` 2022 թ. ՀՀ–ում դժբախտ պատահարների հետևանքով մահացել է 122 մարդ, որոնցից 17-ը` զինծառայող։ 2023 թ. եղել է 204 մահվան ելքով դժբախտ պատահար, որոնցից 12–ը` զինծառայողներ։