Միջազգային

Նորից հարաբերությունները լարվել են

Նորից հարաբերությունները լարվել են

ԱՄՆ եւ Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Սի Ծինփինի հանդիպումից առաջ՝ չին-ամերիկյան հարաբերություններում նորից լարվածություն է սկսվել։ Պատճառը՝ արհեստական բանականությունն է եւ Իրանի հանդեպ դիրքորոշումների տարբերությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հաղորդման, երկու առաջնորդները փորձում են կարգավորել երկկողմ հարաբերությունները։ Ընդ որում՝ զուգահեռ էլ ամեն բան անում են իրենց ռազմավարական խոցելիությունները ամրացնելու համար։

Միացյալ Նահանգները սանկցիաներ է սահմանել ամենից խոշոր չինական անկախ նավթավերամշակման ընկերություններից մեկի՝ Hengli Petrochemical ընկերության նկատմամբ՝ մեղադրելով, որ վերջինս նավթ է գնում Թեհրանից։ Իր հերթին Պեկինը արգելափակել է Meta-ի կողմից Manus արհեստական բանականության տեխնոլոգիաների հետ կապված ստարտափի ձեռքբերման գործարքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image