Ասում է. երբ մենք ասում ենք անվտանգություն եւ առաջին հերթին հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին հասկանում ենք բանակ, երրորդ հերթին հասկանում ենք բանակ... նշանակում է՝ մենք անվտանգություն չունենք: Եվ որպեսզի ունենանք, պետք է ինտեգրվենք թուրքական տնտեսությանը: Մարդն այդպես էլ չի հասկացել, որ մենք անվտանգություն ասելով միայն բանակ չենք հասկանում, լիքը ուրիշ բաներ ենք հասկանում: Մեր պետության անվտանգությունը, օրինակ, Սամվել Կարապետյանն է, իր գործունեությունը, իր կապերն ու կապիտալը: Անվտանգությունը նաեւ Հայ առաքելական եկեղեցին է` իր թեմերով ու հազարամյակների գործունեությամբ: Անվտանգությունը մեր սփյուռքն է, որից ինքը կա՛մ երես է թեքում` ասելով. «ինձ վրա հույս չդնեք», կա՛մ խառնակչություն է սերմանում` տարբեր զարեհսինանյանների միջոցով սփյուռքի հին կառույցները քանդելով, նոր հենարաններ փնտրելով եւ Հայոց ցեղասպանության դեմ խոսելով: Մեր անվտանգությունը նաեւ մեր երկրի ընդդիմությունն է, որին օտարի գործակալ ու 5-րդ շարասյուն է անվանում եւ իր անձնական թշնամին դիտարկում: Մեր անվտանգությունը նաեւ մեր մյուս հարեւան երկրների, հատկապես` Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի հետ հարաբերություններն են, որոնք շատ հեռու են բարվոք համարվելուց, իսկ կարող էին այնքան ջերմ ու դաշնակցային լինել, որ մեր պաշտպանվածությանը նպաստեին, այլ ոչ թե խանգարեին: Բայց անվտանգության ամենակարեւոր գործոնը, թերեւս, հանրային համերաշխությունն է, վտանգի պահին միավորվելու, մի բռունցք դառնալու ունակությունը, որը Նիկոլ Փաշինյանը 7 տարվա մեջ իսպառ փոշիացրեց, հանրությունն այնքան պառակտեց եւ միմյանց դեմ թշնամացրեց, որ այլեւս ոչինչ չի կարող միավորել նիկոլականներին եւ հականիկոլականներին, թրքամետներին ու ռուսամետներին:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
×
❮
❯