Քաղաքականություն

Նախարարի մեքենայի վթարի մասին հայտնի դարձավ վեց ամիս անց

Նախարարի մեքենայի վթարի մասին հայտնի դարձավ վեց ամիս անց

Մեր տեղեկություններով՝ ամիսներ առաջ վթարի է ենթարկվել սփյուռքի նախարարին սպասարկող ծառայողական ավտոմեքենան և բավականին լուրջ վնասվել։ Պարզվում է՝ վթարը տեղի է ունեցել 5-6 ամիս առաջ, երբ Մխիթար Հայրապետյանը նոր էր նշանակվել նախարար։ Նախարարությունից մեզ ասացին, որ վթարի մեղավորը եղել է վթարի մասնակից մյուս մեքենան, որը հարվածել է նախարարի մեքենային։ Վնասվել է մեքենայի դուռը, վնասի չափը կազմել է մոտ 1 մլն 400 հազար դրամ, որը փոխհատուցել է ապահովագրական ընկերությունը։ Վթարի հետևանքով որևէ մարդ չի տուժել։ Մեքենան նորոգվել է և հիմա շարունակում է սպասարկել նախարարին։ Հետաքրքիր է, որ այս վթարից անցել է մոտ վեց ամիս, և այդ մասին մինչ այդ որևէ մեկը չի իմացել՝ բացի իրենցից, բնականաբար, մենք էլ երեկ պատահաբար իմացանք։ 

Նշենք, որ սփյուռքի նախարարին սպասարկում է սպիտակ Honda Accord մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերվել դեռ Հրանուշ Հակոբյանի օրոք, ապա փոխանցվել նոր նախարարին։ Մինչ այս տվյալ մեքենան երբևէ վթարի մեջ չէր հայտնվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image