Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիան սուբլիմացնում է ամառային օլիմպիական խաղերով 

Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիան սուբլիմացնում է ամառային օլիմպիական խաղերով 

Ինքնիշխան երկրի տարածքում ադրբեջանցիները 2 ամիս ներխուժել և չեն հեռանում, ամեն օր նորանոր ուղղություններ են հայտնվում թշնամու թիրախի տակ, վերջինը Երասխավանն էր, բայց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տոգորված է Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի կազմակերպչական խնդիրներով։ Ընդունում ու ճանապարհում է մարզիկներին ու մարզիչներին, ասում, որ կասկած չկա, որ ամեն մեկն էլ առավելագույնն է անելու Հայաստանի դրոշը Օլիմպիական հարթակից ներկայացնելու համար։ «Եվ երկրի իմիջը նաև մեծապես պայմանավորվում է տարբեր հարթակներում մեր մարզիկների ունեցած մրցելույթներով:Վստահ եմ, որ նույնիսկ այս ամենն ասելու կարիք չկա նրանց քաջալերելու իմաստով, որովհետև որևէ կասկած չկա, որ յուրաքանչյուրն առավելագույնը կանի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, օրհներգը Օլիմպիական հարթակից ներկայացնելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ֆրոյդ պապիկը նման դեպքերում օգտագործում էր  «սուբլիմացիա» բառը։ Երկրի իմիջի իմաստով։ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, սա չի էլ թաքցնում՝ ասելով․ «Հաղթանակները մեզ շատ անհրաժեշտ են, սովորականից ավելի շատ, որպեսզի մեր երկիրն այս ծանր փորձությունների միջով անցնելուց հետո ինքնավստահությունը, ապագայի նկատմամբ հավատը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ վերականգնի։ 

Դե իսկ, «շահառուներն» էլ՝ ԿԳՄՍ նախկին ու ներկա նախարարները՝ Դումանյան, Արայիկ Հարությունյան, նաև՝ Գագիկ Ծառուկյան, Կարեն Գիլոյան, Արմեն Նիկողոսյան, Մելիքբեկյան կազմով, սնում են վարչապետի  ավատեսությունը կամ միգուցե՝ նոր սևեռուն գաղափարը։ «Բոլորն էլ չեմպիոներ են, պատրաստվել են, փորձառու են, մասնակցել են և՛ Օլիմպիական, և՛ Աշխարհի և՛ Եվրոպայի առաջնությունների: Իրենց կյանքի նպատակն է, որ կարողանան մասնակցել Օլիմպիական խաղերին, ազգի պատիվը բարձր պահել, եռագույնը բարձրացնել, հիմնը հնչեցնել: Ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը կառավարության, նախարարության, ֆեդերացիայի և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ կարգավորվել են»,- իր հերթին ասել է Գագիկ Ծառուկյանը:

Չմոռանանք, որ Հայատանում 1999-ից ի վեր գոյություն ունեին Համահայկական խաղեր, որոնից վերջինը՝ 2019-ի 7-րդ համահայկական խաղերն անցկացվեցին Արցախում։ Խորհրդանշական էր նաև այն, որ Խաղերի ջահը Ստեփանակերտ բերվեց հայկական պատմական Մուսա լեռից։

Հիշեցնենք, որ  Համահայկական խաղերն անցկացվում են օլիմպիական սկզբունքով՝ 4 տարին մեկ, այսինքն՝ 8-րդ խաղերը պետք է անցկացվեն 2023-ին։ Սակայն ասում են, որ   Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վերջին անգամ այնքան ոգևորված էր, որ ցանկություն էր հայտնել խաղերը դարձնել ամենամյա։ Մանավանդ, որ միջոցառման համար երբևէ կոպեկ չի պահանջել պետական բյուջեից և բոլոր ծասխերը հոգացել են գործկոմի անդամները, որոնք, հիմնականում, սփյուռքյան հայտնի բարերարներ են՝ Վարդան Սրմաքեշ, Ալբերտ Բոյաջյան, Ստեփան Դերբեդրոսյան, Միսաք Նաճարյան, Պօղոս Քիշյան և այլք։

Սակայն քանի որ Համահակական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Զաքարյանն է, բնականաբար, առաջարկը որևիցե ուշադրության չարժանացավ կառավարության կողմից։ Իշխան Զաքարյանի հետ կապվե չհաջողվեց, սակայն նախորդ անգամ Խաղերի անցկացման աշխատանքներին մասնակցած անձը նշեց, թե այնուամենայնիվ, սա հնարավոր էր միմիայն Գործոկոմի անդամների կողմից կանոնադրական փոփոխությունների միջոցով։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image