Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջարկում է նախարարի պաշտոնում չնշանակել այն թեկնածուին, ով չունի կին եւ երեխաներ։ Այս մասին հայտնում է ռուսական Газета-ն։ Լուկաշենկոն ասել է, որ անհրաժեշտ է բարելավել Բելառուսի ժողովրդագրական պատկերը։ «Չունես երեք, չորս երեխա, չես կարող լինել նախարար կամ այլ բարձր պաշտոնի նշանակվել»,- նկատել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը նաեւ ասել է, թե չի կարողանում հասկանալ, թե ինչու եկեղեցականները չունեն ընտանիք եւ երեխաներ եւ առաջարկել է բարեփոխել եկեղեցին։ «Անբնական է, երբ մարդը քարոզում է ընտանեկան ավանդական արժեքներ, իսկ ինքը պարզապես չունի երեխաներ եւ ընտանիք ու եկեղեցին արգելում էլ է, որ ունենա»,- ասել է Բելառուսի նախագահը։
Այլ
Ամենաընթերցված
Ընտրությունների արդյունքները ժամը 09։00-ի դրությամ...
Ժամը 09։00–ի դրությամբ ԿԸՀ–ն ամփոփել է 1963 տեղամասերի արդյունքները «Քաղաքացիական պայմանագիր» – 49,8...
Նախնական արդյունքներ․ ով որքան ձայն է ստացել մի քա...
Գեղարքունիքի 20/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները՝ ՔՊ - 43 ձայն Ուժեղ Հայաստան - 2...
Նոր արդյունքներ՝ ողջ հանրապետությունից
Շիրակ Ոսկեհասկ ՔՊ -455 Բարգավաճ -10 Հայաստան դաշինք-73 Մարամարաշեն գյուղ, Մասիս ՔՊ - 601 Ուժեղ Հայաս...
×
❮
❯