Միջազգային

Ընտրություններին մասնակցությունը կդառնա պարտադի՞ր

Ընտրություններին մասնակցությունը կդառնա պարտադի՞ր

Ղազախստանում ընտրություններին պարտադիր մասնակցելու սկզբունքը չի ամրագրվելու օրենքով։ Այս մասին հայտնում է Kazinform լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Շավկատ Ութեմիսովին։ Համաձայն պաշտոնյայի, Ղազախստանի Սահմանադրության եւ «Ընտրությունների մասին» օրենքի փոփոխություններում բացակայում է այն նորմը, որը կպարտավորեցներ քաղաքացիներին պարևտադիր մասնակցել ընտրական գործընթացներին։

ԿԸՀ-ն համենայն դեպս, նման նախաձեռնությամբ հանդես չի գալու։ Միաժամանակ նաեւ՝ Աստանայում ընդունում են, որ էլեկտորալ ակտիվությունը նվազել է հատկապես երիտասարդության շրջանում։ Թե ինչ կանեն, որպեսզի ակտիվությունը բարձրանա, դժվար է ասել։ Համենայն դեպս, եվրոպական փորձում կա թե տարիքի իջեցումը ընտրական, թե ընտրություններին չմասնակցելու համար տուգանքի սահմանումը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image