Հարցազրույց

Աղետալի ձախողումները բարդել նախնիների վրա, դա անհեթեթություն է

Աղետալի ձախողումները բարդել նախնիների վրա, դա անհեթեթություն է

«Արդեն պարզ է, որ Ադրբեջանը գնում է Արցախում իրավիճակի սպասելի սրման: Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի մեջանկյալ նպատակները՝ սպասվում են նաև Հայաստանի սահմանամերձ տարածքներում սադրանքներ։ Այս զարգացումները հստակ համապատասխանում են իշխանական «խաղաղության դարաշրջան» ադրբեջանամետ կոնցեպտի տրամաբանությանը, որի արդյունքում լինելու են  հայկական կողմի նոր կորուստները՝ հօգուտ թուրք-ադրբեջանական օկուպանտների։ Արդեն հայտարարվել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը պահանջում է շարունակել Արցախի ինքնիշխան տարածքների, այս անգամ Բերձորի և Արցախը Հայաստանին կապող բերձորյան միջանցքի հանձնումը»,- «Հրապարակին» ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Վերլուծաբանը գտնում է,որ սա թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից վերջին սրացման պատճառներից ընդամենը մեկն է: Նաև ընդգծում՝ միամտություն կլինի կարծել, որ սա է հիմնական պատճառը։ 

Աբովյանը նկատում է, որ գործոններից է նաև օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք Էրդողան-Պուտին հանդիպումը:

«Թուրքերի համար խիստ անհրաժեշտ է թուրքական գործողություններից ռուսների որոշակի կախվածության իրավիճակ ստեղծել։ Սիրիան և Իրաքը դեռևս չաշխատեցին որպես ռուսների վրա ճնշման գործոն (ճիշտ հակառակը), մնում է հայկական գործը, որը թուրքերը, Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, ոնց ուզում են օգտագործում են։ Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորի թրքահաճո հայտարարությանը, որ ներկայիս իրավիճակի պատճառ է հանդիսանում հայ ազգի սխալները պատմության ընթացքում , ապա սա ևս մեկ փորձ է իրենց աղետալի ձախողումներն բարդելու արդեն մեր նախնիների վրա (անհեթեթություն է իհարկե, բայց «նախկինների» մասին թեզը արդեն այդքան արդյունավետ չի աշխատում) և այս պարագայում թույլ տվեք զերծ մնամ աննորմալ թուրքամետ հիմարությունները մեկնաբանելուց։ Չի կարելի ավելորդ ուշադրությամբ արժեվորել թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչական թեզերը մեր ներքին տեղեկատվական դաշտում»,-եզրափակեց վերլուծաբան Արման Աբովյանը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image