Համացանցում այսօր կայծակնային արագությամբ տարածվեց տեսանյութ, որտեղ երեւում է, որ Երեւան-Արտաշատ մայրուղով ընթացող մի մեքենայի բեռնախցիկից ադրբեջանական դրոշ է կախված։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Մասիսի Հայանիստ գյուղում ապրող վարորդի որդին նոր է վերադարձել բանակից եւ նա որոշել է, այսպես ասած՝ բողոքի ակցիա իրականացրել` անարգել Ադրբեջանի դրոշը։ Կապել է դրոշը մեքենայի բեռնախցիկից եւ գետնին քարշ տարով տարել է։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե տղամարդը Ադրբեջանի պրոպագանդա է անում։ Նա ոստիկանության բաժնում պատմել է, որ նման մտադրություն չի ունեցել, այլ ճիշտ հակառակը եւ որպես ապացույց` տեսանյութ է տվել ոստիկաններին։
ՆԳՆ-ից մեր տեղեկությունը չհերքեցին, բայց այլ մանրամասներ էլ չասացին, միայն նշեցին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Ըստ երեւույթին, վարորդին տուգանել են՝ մեքենայի պետհամարանիշները թաքցնելու համար։
Հասարակություն
Ադրբեջանի դրոշը ոչ թե ծածանել է, այլ քարշ տվել
Ամենաընթերցված
Մոսկվան մեկնաբանել է Գյումրիում ռուսական ռազմաբազա...
Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստ...
Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից
Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար ա...
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կրկին կվարե...
«Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը շարունակում են գտնվել վարչ...
×
❮
❯