Հասարակություն

ՀԱԷԿ-ը դուրս է եկել էլեկտրաէներգետիկ համակարգից․ հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում

ՀԱԷԿ-ը դուրս է եկել էլեկտրաէներգետիկ համակարգից․ հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում

Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) դեռևս անհայտ պատճառներով դուրս է եկել էլեկտրաէներգետիկ համակարգից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։

«Խնդրի պատճառով, ժամը 21:54-ին, վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան»,– նշեցին ՀԷՑ–ից։

Անջատման հետևանքով հոսանքազրկվել էին Երևանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երևանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image