Հասարակություն

Դադարեցրեք Սերոբ Գասպարյանի նկատմամբ հետապնդումը. Ավստրահայ գործարարի կոչը

Դադարեցրեք Սերոբ Գասպարյանի նկատմամբ հետապնդումը. Ավստրահայ գործարարի կոչը

«Սև հովազ » ՌՀՀԿ-Ի հրամանատար Սերոբ Գասպարյանին կալանավորեցին՝ գործի անունը դնելով «հեղաշրջման փորձ՝ չունենալով ոչ մի փաստացի, կարևոր նշանակություն ունեցող ապացույց, հանրությանը ներկայացնելով անարդարացի ու շինծու մեղադրանք, «Հրապարակի» հետ զրույցում ասաց ավստրահայ գործարար Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով ազատամարտիկ Սերոբ Գասպարյանի դեմ հարուցված քրգործին:

« «Ինձ դատում են՝ իմ հայրենիքը շատ սիրելու համար»․ Գասպարյանի կողմից ասված այս միտքը ամբողջությամբ բնութագրում է իրավիճակը: Սերոբ Գասպարյանը չի սատարում և չի աջակցում ո'չ մի քաղաքական ուժի, նա իր հայրենիքի նվիրյալ զավակն է և իր եղբոր, հավերժ հրամանատար Ռուստամ Գասպարյանի գաղափարի և երդման կրողը։ Ենթադրությունների, կարծիքների հիման վրա Սերոբ Գասպարյանին պահում են կալանքի տակ՝ ինչ է սա, եթե ո'չ քաղաքական հետապնդում։ Դադարեցրեք նրա նկատմամբ հետապնդումը, նա չի կարող սպառնալիք լինել»,-ասում է Գրիգորյանը:

Ավստրահայ գործարարը հիշեցնում է, որ Սերոբ Գասպարյանն իր ու իր գերդաստանի տղամարդկանց կյանքն է դրել նժարին հանուն հայրենիքի ու հավելում՝ Սերոբ Գասպարյանի կողմից օգտագործվող խոսքը՝ նվիրյալները չեն դավանափոխվում:

Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանը կալանավորվել էր 2024 թվականի սեպտեմբերի 28-ին՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստական աշխատանքներ տանելու մեղադրանքով։ Սակայն, ինչպես պաշտպաններն են հայտարարում, Գասպարյանի գործող հանդես եկող վկաները ոչ թե իրականությունն են որպես ցուցմունք ներկայացրել, այլ զուտ իրենց ենթադրությունները, իսկ գործով անցնող վկաներից ոմանց հոգեկան առողջությունն էլ խիստ կասկածի տակ է դրված: Գասպարյանը շարունակում է անազատության մեջ մնալ. ինչպես «Հրապարակի» հետ զրույցում բազմիցս ասել է Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ Գասպարյանի կալանքի երկարարձգումը անօրինական է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image