Նախօրեին ՔՊ ակտիվը նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը եւ կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։ Մեզ ասացին, որ նախնական որոշում կա, որ 300 հոգանոց ցուցակի առաջին հիսուն հոգին կկազմվի արտահերթ համաժողովի մասնակից պատվիրակների քվեարկությամբ, իսկ 50-ից հետո ցուցակի ձեւավորումը կվերապահվի վարչությանը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանին, որը համախոհների միջոցով իր ուզած մարդկանց կտեղավորի անցողիկ հորիզոնականներում։ Ի դեպ, սեպտեմբերին կայացած ՔՊ հերթական համաժողովից հետո, ինչպես հայտնի է, վարչության կազմը հինգով ավելացավ, քանի որ իշխող թիմում որոշեցին ավելացնել կանանց քվոտան: ՔՊ վարչության կազմի ընդլայնումը, սակայն, կուսակցության հնաբնակներից շատերը սխալ են համարում: Մեզ պատմեցին, որ նորեկները հների նյարդերի վրա են ազդում․ չգիտեն՝ որտեղ են հայտնվել եւ ինչ հարցեր կարող են քննարկել, ցանկացած բամբասանք բերում են վարչություն ու փորձում քննարկման թեմա դարձնել, դրա պատճառվ էլ նիստերը հաճախ ձգվում են մինչեւ կեսգիշեր։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Հ1-ը վրե՞ժ է լուծում իր նախկին աշխատող...
Հանրային հեռուստաընկերությունում չեն ներել հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի՝ Հ1-ը լքելու եւ Երե...
«Հրապարակ». Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը...
«Օլիմպավանը չեն բացում, բայց երեխաները պետք է մարզվեն, առաջիկայում մրցաշարեր կան»,- Օլիմպավանի բակու...
«Հրապարակ». «Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմ...
Կալանքի տակ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին պատ...
«Հրապարակ»․ Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում
Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդ...
×
❮
❯