Հասարակություն

Արսեն Թորոսյանը աշխատանքից հեռացրել է Արմեն Տանանյանին․ ի նշան բողոքի հեռացել են այլ բժիշկներ ևս

Արսեն Թորոսյանը աշխատանքից հեռացրել է Արմեն Տանանյանին․ ի նշան բողոքի հեռացել են այլ բժիշկներ ևս

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ուրբաթ օրը սկանդալային իրադարձություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, Արսեն Թորոսյանը հրապարակավ առաջարկել է, որ ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան, Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը դիմում գրի, հեռանա։ Նա ասել է՝ չեմ գրի։ Ի պատասխան՝ հեռացվել է աշխատանքից։ Ինչը սակայն չի խանգարել, որ հիվանդանոցի բուժանձնակազմն ինչ ասես չասի նախարարությունից եկածներին։ Մասնավորապես, երբ նրանք առաջարկել են վիրահատությունների համար հերթագրել հիվանդներին, բժիշկները նախարար Թորոսյանին ասել են, որ ուռուցաբանությունն ու հերթագրումը անհամատեղելի են, քաղցկեղը չի կարող սպասել։

Մեր տեղեկություններով՝ ի նշան բողոքի հեռացել են նաև կենտրոնի լավագույն վիրաբույժներից Վարուժան Շահսուվարյանը, Համիկ Պետրոսյանը և ընդհանուր ուռուցքաբանության բաժնի վարիչ Մհեր Կոստանյանը։ Վերջինս ասաց, որ իր մասով տեկությունը չի համապատասխանում։ Այլ հարցերի նա չպատասխանեց՝ ասելով, որ հիվանդների հետ է ու իրեն խանգարում ենք։

Լրահոս

Ամենաընթերցված

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդ...

×
Gallery Image