Հասարակություն

Պարտքեր, խաղամոլություն. ինչո՞ւ է Ցուցուլյանի որդին կրակել իր վրա 

Պարտքեր, խաղամոլություն. ինչո՞ւ է Ցուցուլյանի որդին կրակել իր վրա 


Մի քանի ժամ առաջ լուրեր տարածվեցին տարբեր լրատվամիջոցներով, որ ինքնասպանության փորձ է կատարել Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի որդին: Լրագրող Վահե Մակարյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ վիճակը ծանր է: Ցուցուլյանին մոտ կանգնած աղբյուրը «Հրապարակին» պատմեց, որ խոսքը` Կամո Ցուցուլյանի փոքր որդու մասին է: Մեր աղբյուրի խոսքով` երիտասարդը մեծ պարտքեր է կուտակել, ըստ ամենայնի, խաղային մոլուցքի պատճառով, ինչի հետեւանք է ինքնասպանության փորձը:

Ուշագրավ է, որ ՆԳՆ-ն փորձում է հերքել կատարվածը եւ դա ներկայացնել որպես դժբախտ պատահար: «Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», հայտարարում է ՆԳՆ լրատվական ծառայությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image