Իրանը և «դիմադրության առանցքը» (Եմեն, Պաղեստին, Լիբանան, Սիրիա, Հըզբոլլահ և Համաս կազմակերպություններ) գտնվում են մարտական բարձր պատրաստվածության վիճակում: Իրանն արդեն երրորդ օրն է, ինչ անդադար բանակցություններ է վարում իր դաշնակիցների հետ Իսրայելի վրա հարձակման դեպքում ռազմական և դիվանագիտական աջակցության շուրջ: ԱՄՆ-ն իր հերթին ավիակիր նավատորմը ուղարկում տարածաշրջան՝ Իսրայելին աջակցելու համար։ Իսրայելը, ըստ որոշ տվյալների, ակտիվ խորհրդակցություններ է անցկացնում իր դաշնակիցների և իր արբանյակ պետությունների և ռազմական կազմակերպությունների հետ՝ Իրանի հետ զանգվածային պատերազմի դեպքում ռազմական աջակցություն ապահովելու համար: Ի դեպ,առանց չափազանցության կարելի է պնդել, որ ինչ-որ պահի Իսրայելը ևս կակտիվացնի ադրբեջանին ՝ Իրանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար: Անշուշտ, Իրանի հավելյալ ապակայունացման հիմնական գործոն ԱՄՆ-ն և Իսրայելը տեսնում են Ադրբեջանի ներգրավումը տարածաշրջանային առճակատման մեջ ՝ Հայաստանի հարավը կտրելու ճանապարհով Իրանին հրահրելու համար՝ օգտագործելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Իրանի համար Հայաստանի հարավն առանցքային նշանակություն ունի իր ազգային անվտանգության ապահովման առումով և, անշուշտ, իրանցիները ամեն կերպ փորձելու են ամերիկացիներին (այսինքն թուրք-ադրբեջանական տանդեմի տերերին) թույլ չտալ Հայաստանի հարավը գրավել։ Այս մասին, ի դեպ, շատ ուղիղ ակնարկեց Իրանի գերագույն այաթոլլա Ալի Խոմենեին, երբ Փաշինյանի դեմքին ուղիղ հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը Հայաստանին բարիք չի բերի»։ Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Իսրայելը ամերիկացիների հետ համաձայնեցնելով կարող է ադրբեջանին հրահանգել սադրանքներ սկսել Հայաստանի հարավում, ապա իրավիճակն ավելի քան մտահոգիչ է թվում ։ Ինչպես է արձագանքում այդ մարտահրավերներին Հայաստանի ղեկավարությունը։ Նախ, Հայաստանի ղեկավարությունը վաղուց գրեթե ոչինչ չի որոշում, քանի որ համաձայնել է Հայաստանի ամբողջ տարածքը վերածել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ մարտադաշտի։ Երկրորդ՝ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, գտնվում է հավաքական Արևմուտքի արտաքին կառավարման ներքո, հետևաբար թավշյա իշխանությունները ոչինչ չեն անի։ Չնայած գոյություն ունի երեք գործառույթ, որոնք Հայաստանի իշխանությունները շարունակում են փայլուն իրականացնել։
1. Կրկին խաբում են սեփական ժողովրդին, թե զիջումներով կարելի է հասնել խաղաղության։
2. Կրկին շարունակում են վախեցնել ժողովրդին պատերազմով՝ պնդելով, որ եթե հայերը չընդունեն ինքնաոչնչացման թուրք-ադրբեջանական տանդեմի պայմանները, ապա պատերազմ կլինի (չնայած իրականում հենց ներկայիս հայկական իշխանություններն են անում ամեն ինչ, որ պատերազմը նորից գա Հայաստան)։
3. Էժանագին փիար հնարքներով շարունակում են թաքցնել իրականությունը հասարակությունից, օրինակ հեծանիվներ են վարում տեսախցիկների առջև՝ իրականում ցուցաբերելով լիակատար անհարգանք ինչպես սեփական երկրի, այնպես էլ սեփական ժողովրդի նկատմամբ։
Ի դեպ, դուք զգացիք, թե ինչպես ընդամենը վերջին տարիներին մենք գլորվեցինք «Կեցցե Հայաստանը, Արցախը և Սփյուռքը» կարգախոսից մինչև «Կեցցե հեծանիվը » արտահայտությունը: Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Արման Աբովյան