Հասարակություն

Սիրիայում հնարավոր է փոխվի պետական կարգը 

Սիրիայում հնարավոր է փոխվի պետական կարգը 

Թուրքական Hurriyet պարբերականը գրում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մտադիր է առաջիկայում պետական կարգի փոփոխության հանրաքվե անցկացնել եւ երկիրը դարձնել խորհրդարանական միապետություն։ Նման հրապարակման հիմք են հանդիսացել մի շարք հետախուզական տվյալներ, որոնք հայտնի են դարձել խմբագրությանը։

Ըստ հրապարակման, Ասադը մտադիր է իշխանությունը փոխանցել որդուն։ 58-ամյա Բաշար ալ-Ասադն ունի երկու որդի եւ դուստր։ Պարբերականը նշում է, որ երկրի կառավարման սանձերը նա արդեն իսկ սկսել է աստիճանաբար փոխանցել կնոջը՝ Էսմե Ասադին եւ եղբորը՝ Մախիր Ասադին։ Hurriyet-ը նաեւ պնդում է, որ ներկայացվածը դեռեւս վարկած է եւ վերջնականապես կայացված որոշում համարել չի կարելի։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image