Հասարակություն

Հայաստանի եւ Ռուսաստանի երաժիշտներին միավորող նոր նախագիծ է մեկնարկում 

Հայաստանի եւ Ռուսաստանի երաժիշտներին միավորող նոր նախագիծ է մեկնարկում 

Հունվարի 18-ին Մոսկվայում տեղի կունենա «Նոր անուններ» եւ «Արտիստ ֆուտուրա» հիմնադրամների համատեղ համերգը, որով կազդարարվի երկու հիմնադրամների գործակցության եւ Հայաստանի ու Ռուսաստանի լավագույն երիտասարդ երաժիշտներին միավորող նոր նախագծի մեկնարկը։

Համերգը կկայանա Նիկո պատկերասրահում, խորհրդային եւ հետխորհրդային արվեստի դասական, ակադեմիկոս Նիկոլայ Նիկողոսյանի թանգարանում։ Հանդես կգան Էլեն Վիրաբյանը՝ ֆլեյտա, Արթուր Կրիշչյանը՝ ջութակ, Էրիկ Միրզոյանը՝ կլարնետ, Գեորգի Մուսաելյանը՝ գուսլի, Սերգեյ Մկրտչյանը՝ ջութակ, Արտեմ Առաքելյանը՝ դաշնամուր, Աննա Մարտիրոսյանը՝ դաշնամուր, Նիկոլայ Բիրյուկովը՝ դաշնամուր։ Կհնչեն դասական երաժշտության գլուխգործոցներ։ Միջոցառումը կանցկացվի Մշակութային նախաձեռնությունների ՌԴ նախագահի հիմնադրամի աջակցությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image