Այլ

Ալիևը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից

Ալիևը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ հոկտեմբերի 5-ին նախանշված է նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ։

Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ իրենց աղբյուրներին հղում անելով։

Պատճառն, ըստ տեղեկությունների, Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը Թուրքիայի՝ հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ։ 

Նման պայմաններում ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցություններ վարել։

Բաքվի դիրքորոշումն ու Ալիևի՝ Փաշինյանի հետ հանդիպումից հրաժարվելու պատճառները նշելիս, ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են նաև․

«Ադրբեջանին այս ձևաչափը պետք չէ։ Ինչո՞ւ պետք է տարածաշրջանի խնդիրները քննարկեն մեր տարածաշրջանից հեռու երկրները։ 

Միաժամանակ, եթե օրակարգում մնա նախկին ԵՄ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափը, ապա դրան կարող է մասնակցել Ադրբեջանը։

Ցանկացած ձևաչափ, որին մասնակցում է Ֆրանսիան, հարմար չէ Ադրբեջանին։ Ադրբեջանը չի մասնակցի այն հարթակին, որտեղ ներկայացված է Ֆրանսիան»։

Ավելի վաղ գրել ենք, որ Էրդողանը ևս չի մեկնի Գրանադա, նշվում է, որ պատճառը՝ Թուրքիայի նախագահի մրսածությունն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image