Քաղաքականություն

Ուզում եմ ասել հայ ազգին, թող տեսնեն՝ ում են ընտրել վարչապետ․ Վարդան Ղուկասյան

Ուզում եմ ասել հայ ազգին, թող տեսնեն՝ ում են ընտրել վարչապետ․ Վարդան Ղուկասյան

ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից, խորհրդարանի ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարություններին։ Վարչապետին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ ստիպելով խոսել Գյումրու քաղաքապետի դեմ, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Ինչպե՞ս․ քաղաքական մեթոդներով և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում։

Համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ էնտեղ ընտրակաշառք է բաժանվել, և դա ժողովրդավարության խնդիրներից մեկն է։ Պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով, իսկ վերջում էլ՝ թյուրիմացաբար հասնեն էդ կարգավիճակին։ Դա թյուրիմացություն է, որը հընթացս կշտկվի. և՛ երևույթը, և՛ հայտարարությունը, և՛ հեղինակը» ։

Րոպեներ առաջ  Վարդան Ղուկասյանը ասուլիս է հրավիրել՝ պատասխանելով Փաշինյանին։

«Ես չեմ իջնի իրենց մակարդակին, բայց եթե ՀՀ վարչապետն է ասում 6 անգամ քաղաքապետ ընտրված քաղաքապետին, թիվ մեկ ամբիոնից նման խոսք է ասում, ուզում եմ ասել, թե տեսեք՝ ում ենք ընտրել ՀՀ վարչապետ։ Է հաստագլուխի մակարդակին էլ չեմ իջնի, բայց սրանք բան ու գործ թողած ինչի են իմ հետևից ընկել, կասեք» ,֊ասաց Ղուկասյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image