Միջազգային

Օդային տարածքը կշարունակի փակ մնալ

Օդային տարածքը կշարունակի փակ մնալ

Իրանի օդային տարածքը կշարունակի փակ մնալ՝ առնվազն եւս մեկ շաբաթ՝ մինչեւ ապրիլի 12-ը։ Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի դիսպետչերական ծառայության տարածած հայտարարությունից։

Բացառություն կլինեն միայն պետական, ռազմական եւ սանիտարական ավիացիայի թռիչքները, ինչպես նաեւ՝ փրկարարական եւ հատուկ դեպքերի համար նախատեսված այլ թռիչքները, որոնց համար նախապտես արտոնություն է տրամադրվել իրանական ավիացիոն իշխանությունների կողմից։

Հիշեցենք, որ Իրանի երկինքը փակվել էր փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից Իսլամական Հանրապետության դեմ սկսած ռազմական գործողությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image