Եվրամիությունը քննարկում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթի պայմանների խստացումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ գործակալության՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից քննարկվող ծրագիրը ենթադրում է վճարումների մի մասը կապել լրացուցիչ հարկային պահանջների կատարման հետ։ Խոսքը վերաբերում է 8.4 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնությանը, որը Կիևը ակնկալում է ստանալ 2026 թվականին։
Մասնավորապես, ԵՄ-ն առաջարկում է պարտավորեցնել Ուկրաինայի կառավարությանը սահմանել 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) պարզեցված հարկային համակարգով գործող ընկերությունների համար, եթե նրանց տարեկան եկամուտը գերազանցում է 4 միլիոն գրիվենը։ Ներկայումս նման ընկերությունները վճարում են իրենց եկամտի նվազագույն 5%-ը։
Ըստ Ուկրաինայի ֆինանսների նախարարության՝ այս միջոցառումը կարող է բյուջեի համար տարեկան ավելի քան 40 միլիարդ գրիվեն եկամուտ ապահովել։