Հասարակություն

23 միլիոն դոլար տալ «Սնուփ Դոգի» համերգին կամ «խրախճանք ժանտախտի ժամանակ»

23 միլիոն դոլար տալ «Սնուփ Դոգի» համերգին կամ «խրախճանք ժանտախտի ժամանակ»

Երբ մի ամիս առաջ կարծեմ Հայաստանի գործող իշխանությունները ավելացրեցին թոշակները մոտ 3-5 հազար դրամով, Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը էլ հարսանքատուն ու մեռալտուն չթողեց, այդ մասին հայտարարեց։ Ընդ որում, այնպիսի փառատոնային ձայներանգով, որ տպավորություն էր, որ Հայաստանում թոշակների չափսը հավասարվել է ասենք Շվեյցարիայում վճարվող թոշակների չափսին։

Մինչդեռ եղածը՝ ոնց ասում են՝ մի շաբաթվա ցամաք հացով ու խաշած մակարոնով յոլա գնալու ապրուստի մասին էր խոսքը եւ ուրիշ ոչինչ։ Ու հիմա, հիշելով Նարեկ Մկրտչյանին, որ հերթով բոլոր հեռուստաալիքներով հայտարարում էր դա, ու եթե չամաչեր սազ ու քամանչա առած Հանրապետության հրապարակում էլ կնստեր ու էդ նույնի մասին «տաղ կասեր ու պար կգար», ուզում եմ հարցնել իշխանություններին՝ «բա լավ, ինչ սրտով եք 23 միլիոն դոլարը տալիս «Սնուփ-Դոգի» համերգի համար, գոնե հաշվել եք էդ գումարով քանի թոշակառուի հուղարկավորությունը կարելի էր կազմակերպել» /դե լավ կյանքի մասին չեմ ասում, որովհետեւ ձեր օրոք թոշակառուն միայն մեռնելով կարող է հոգին ազատել ձեզանից էլ, ձեր ավելացրած 3-5 հազար դրամի «երեսծեծոցից» էլ»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image