Քաղաքականություն

Թրամփն ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ, իսկ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը դրա համար լավ առիթ է․ Մեթյու Բրայզա

Թրամփն ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ, իսկ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը դրա համար լավ առիթ է․ Մեթյու Բրայզա

Հայաստան-Ադրբեջան բանակցությունները տարվում են փակ դռների հետևում:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզայի այս հայտարարության մասին տեղեկանում ենք Minval.az-ի հրապարակումից: Չնայած, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպանը շեշտում է, որ բանակցային պրոցեսում ամեն ինչ չէ որ պարզ է: Բացի այդ, Բրայզան նկատում է, որ Թրամփի՝ Ալիևի հասցեին հնչող հայտարարություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Ու չնայած որ ԱՄՆ-ի դերակատարությունն այնքան էլ բացահայտ չէ, Բրազյան շեշտում է, որ Թրամփն ունի հատուկ հետաքրքրություն այս տարածաշրջանի նկատմամբ:

Բրայզան նշել է, որ Թրամփն ուզում է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է որոշիչ լինել այդ հարցում: «Ես տեղյակ եմ, որ թե Ադրբեջանի նախագահ Ալիևը և թե Հայաստանի վարչապետ Փաշինյանը համակարծիք են վիճելի հարցերը լուծելու հարցում և որ ՀՀ իշխանությունները պատրաստ են ՀՀ Սահմանադրությունում անհրաժեշտ փոփոխություններ մտցնել, որով Լեռնային Ղարաբաղը կհամարվի Ադրբեջանի մաս»,-ասում է Բրայզան:

Հստակ է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերություններում դրական գործընթացներ են գնում, սակայն դեռևս դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչ ձևաչափով՝ նկատում է քաղաքագետը: Այդ բարելավումը Բրայզան նկատել է դեռևս ամիսներ առաջ, երբ Ուիտկոֆն այցելեց Բաքու: Հենց այդ այցելությունը ցույց տվեց, որ Թրամփն անձնական հետաքրքրություն ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Թրամփը Հարավային Կովկասում քաղաքական ուղղվածության փոփոխություն դեռևս չի գնա՝ դա ցույց տվեց Ուտիկոֆֆի այցը Բաքու՝ երզափակում է Բրայզան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image