Հարցազրույց

«Հրապարակ»․ Սատանան էլ Փաշինյանի պես Աստծո խոսք էր օգտագործում՝ կործանման համար

«Հրապարակ»․ Սատանան էլ Փաշինյանի պես Աստծո խոսք էր օգտագործում՝ կործանման համար

«Հրապարակի» զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է:

- Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ, որպես նախընտրական խոստում, իր ընտրողներին հավաստիացրեց, որ երբ վերընտրվի, Վեհափառի հարցը նորից օրակարգ է բերելու եւ փոխելու է Եկեղեցու փաստացի ղեկավարին այլ անձով: Թե Սահմանադրության որ օրենքով է Փաշինյանը նման բան խոստացել, դա հարցի մյուս կողմն է, սակայն այժմ, երբ նա վերընտրվել է, չկա՞ մտավախություն, որ կարող է նորից հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա եւ այս անգամ հաջողել:

- Նախ ասեմ, որ նրա հաղթանակը փաստ չէ, ընտրությունները կեղծվել են: Ոչ մի ընտրության ժամանակ ես չեմ հիշում, որ հանձնաժողովի անդամներին ուղարկեն տուն, ասեն` գնացեք քնեք, առավոտյան կգաք հաշվարկը շարունակելու: Նման բան երբեք չի եղել, բոլոր ժամանակներում քվեարկությունն ավարտվել է ուշ գիշերին: Ես մեծ կասկածներ ունեմ, որ այդ ընդմիջումներն արվել են ընտրակեղծիքների նպատակով:

- Որտե՞ղ են եղել նման դեպքեր, Գյումրիո՞ւմ:

- Ընդհանուր՝ ես նման տեղեկություններ եմ ստացել: Տեղամասեր են եղել, որտեղ քվեարկությունը կիսատ են թողել, առավոտյան են շարունակել: Ամեն դեպքում, ես հակված եմ հավատալու, որ ընտրությունները կեղծվել են, եւ հույս ունեմ, որ ընդդիմադիր ուժերն այս անգամ կկարողանան հասնել հաջողության եւ կհասնեն իշխանափոխության:

- Փաշինյանն ընտրություններից հետո` մինչեւ ԿԸՀ-ն նախնական արդյունքները կհրապարակեր, հենց գիշերն ասուլիսով հանդես եկավ եւ այն մեկնարկեց սաղմոսով: Նա փորձում է հանրությանը ներկայանալ իբրեւ որպես հավատացյալ քրիստոնյա, ինչի՞ է ուզում հասնել դրանով: Մենք տեսնում ենք, որ նրա արարքները, մեղմ ասած, հավատացյալ մարդու արարքներ չեն:

- Սատանան էլ էր սաղմոսներով խոսում Քրիստոսի հետ: Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ուզում է սատանային նմանվել եւ շարժվում է այդ ոճով: Նա Աստծո խոսքով խաբում է ժողովրդին, սատանան էլ Աստծո խոսքով է խաբում մարդկանց, հատկապես նրանց, ովքեր իմաստնություն չունեն: Սատանան էլ, Փաշինյանի պես, ոչ թե փրկության համար էր Աստծո խոսք ասում, այլ՝ կործանման:

- Այնուամենայնիվ, եթե Նիկոլ Փաշինյանը որեւէ գնով, կլինի կեղծիքների միջոցով, թե արդար ընտրությունների արդյունքում, դարձավ վարչապետ, Եկեղեցին կդնի՞ հարվածի տակ, կկարողանա՞ Եկեղեցու դեմ քայլերում հաջողել:

- Առաքելական եկեղեցին անխորտակելի է, որովհետեւ Եկեղեցու գլուխը Քրիստոսն է: Այդ մարդն իրեն քրիստոնյա է հռչակել, բայց նա քրիստոնյա չէ: Երկու միտք է արտահայտել, որոնք բացահայտում են այս մարդու ոչ քրիստոնյա լինելը: Առաջինն այն միտքն է, որ Եկեղեցին թուլացնում է պետությունը, եւ այն մարդու կողմից ստեղծված կառույց է: Իշխանական շրջանակներն ասում են` երբ Եկեղեցին հզորացել է, պետությունը սկսել է թուլանալ: Եկեղեցու եւ պետության միջեւ մրցակցություն են փորձում մտցնել եւ ուզում են հանրությանը համոզել, որ Եկեղեցին թուլացնում է պետության հիմքերը, դրա համար պետք է Եկեղեցին թուլացնել, որպեսզի ուժեղանա պետականությունը: Սա արդյո՞ք հավատացյալ քրիստոնյա մարդու ասած խոսք է: Եթե նա մտածեր, որ Եկեղեցին աստվածային կառույց է, երբեք նման հայտարարություններ չէր անի: Պետականությունը թուլանում է մարդկանց մեղքերի ու սխալների արդյունքում, Եկեղեցին միշտ օգնել է՝ հաղթահարելու այն փուլերը, երբ վտանգի տակ է եղել Եկեղեցին, բայց քանի որ մենք գործ ունենք ոչ հավատացյալ մարդկանց հետ, հետեւաբար, նրանց մտածողությունը սա է: Այս մարդկանց պայքարը ոչ թե հոգեւորականների դեմ է, այլ հենց Հայ առաքելական եկեղեցու, եւ դա ակնհայտ է: Մյուս արտահայտությունն էլ այն է, որ մենք պետք է Եկեղեցին վերադարձնենք Քրիստոսին, պետք է օգնենք Քրիստոսին եւ այլն: Այս հայտարարություններն էլ արել է Եկեղեցու վրա հարձակման ժամանակ: Այս հայտարարությունից ստացվում է, որ Քրիստոսն ունի օգնության կարիք, դա նշանակում է, որ Քրիստոսը թույլ էր, նրա ձեռքից խլել էին Եկեղեցին, իսկ ինքը Քրիստոսից ավելի ուժեղ է, կարող է Եկեղեցին վերադարձնել Քրիստոսին: Սա հերետիկոսություն է: Նա Քրիստոսին չի ընդունում որպես Աստծո որդի: Քրիստոսն ասում է` այն, ինչ տվեց ինձ Հայրը, ոչ ոք չի կարող խլել....

- Հնարավո՞ր է, որ նորից տիրադավ հոգեւորականներին ակտիվացնեն, թե՞ նրանք զղջում են:

- Տիրադավների մեջ, ամեն դեպքում, կան կրթվածներ, եւ նրանք մշտապես դեմ են արտահայտվել իշխանություններին, սակայն գնացին իշխանությունների հետեւից: Եթե Փաշինյանն ակտիվացնի, գուցե ակտիվանան: Նրանք մտել են Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image