Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր նախատեսում է միջոցառում կազմակերպել Ազատության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որից հետո երթ կանեն ու կմիանան Հանրապետության հրապարակից սկիզբ առնող ավանդական ջահերով երթին, որի կազմակերպիչը ՀՅԴ երիտթեւն է։ Տեղեկություններ կան, որ քաղաքական այլ շրջանակներ եւս պատրաստվում են միանալ ջահերով երթին։ Իշխանական կուլիսներում երեկ անհանգիստ էին այս միջոցառումներից, կասկածներ ունեին, որ դրանք կարող են հակաիշխանական ցույցի վերածվել՝ թույլ չտալով, որ ապրիլի 24-ի առավոտյան իշխանությունն այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, եւ աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել իր պետության ղեկավարին՝ այցելելու զոհերի հուշահամալիր։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Սա դեռ սկիզբն է
Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...
«Հրապարակ». Սկսենք նրանից, որ «զենքայնացում» բառ հ...
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չ...
Էրդողանի առաջին արձագանքը Հայոց ցեղասպանության ճան...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղ...
×
❮
❯