Քաղաքականություն

Թուրքերը մի բնավորություն ունեն` ով իրենց առաջ ծնկի է գալիս, կոշիկներն է լպստում՝ երբեք ոչ մի բանի չի հասնի. թուրքագետ

Թուրքերը մի բնավորություն ունեն` ով իրենց առաջ ծնկի է գալիս, կոշիկներն է լպստում՝ երբեք ոչ մի բանի չի հասնի. թուրքագետ

Նիկոլ Փաշինյանը որոշել է «հերոս-հարկատուների» հաշվին Թուրքիայում սեփական ՓԻԱՐ ակցիայով հանդես գալ ու ՀՀ բյուջեի միջոցներով Հայաստան է բերել թուրքական մի շարք առաջատար լրատվամիջոցների ու նրանց հարցազրույց է տվել:

Բացի Փաշինյանի հետ հանդիպելը, թուրքական լրատվամիջոցները հանդիպումներ են ունեցել պաշտոնյաների ու փորձագետների հետ, որոնց անուններն, ի դեպ, գաղտնի են պահվում: Մի շարք թուրքական լրատվամիոցներում հրապարակված տեսանյութերից հայտնի դարձավ, որ վերջիններս հանդիպել են նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Հիշեցնենք, որ Փաշինյանի հրավերով, սակայն ՀՀ քաղաքացու հաշվին, Հայաստան էին ժամանել թուրքական CNN Türk, TRT World, Hürriyet Daily News, Anadolu Ajansi, NTV, հայկական Ագոս և այլն լրատվամիջոցները:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանը հերթական անգամ թուրքերի կողմը ռևերանսներ է անում:
«Արդեն քանի տարի է, Փաշինյանը ռևերանսներ է անում թուրքերի կողմը, բայց թուրքերի մոտ դա հակառակ ազդեցությունը կթողնի: Դեռ տվյալներ էլ չունենք, թե այդ լրագրողներին ինչ է ասել, երևի թե վաղը արդեն հայտնի կլինի ավելի կոնկրետ: Բայց կարծում եմ, սահմանը բացելու, դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին հայտարարություններ երևի թե արած կլինի, ինչպես նաև թուրքական հասարակությանը կհայտնի, թե ինչքան է սիրում թուրքերին, որ ինքը պատրաստ է ամեն ինչ անել՝ մոռանալ Ցեղասպանությունը և բացել սահմանները, Արարատը արդեն հայտարարեց, որ մերը չէ և այլն»,-ասաց թուրքագետը:
Լոքմագյոզյանը շեշտում է, որ այս պահվածքը հակահայկական է, ուղղված է հայոց պետականության կործանմանը և ինքը տարիներ շարունակ ասել է այդ մասին:

«Ամեն պատեհ առիթով Փաշինյանը ստորացնում է հայ ժողովրդին, իր կեցվածքով, իր խոսույթով և այլն: Թուրքերի բնավորության մեջ նման բան կա, իրենք մեզ նայում էին որպես թշնամի, բայց նաև հարգում էին, այսինքն, կարող է քեզ սպանել, բայց հարգել: Իսկ եթե ծնկի ես գալիս, կոշիկներն ես լպստում՝ ոչ մի բանի չես հասնի: Ի դեպ, Ցեղասպանության ժամանակ էլ այն հայերը, ովքեր աղաչել են թուրքերին` իրենց չսպանել, արժանացել են ամենադաժան մահին, նաև այն հայերին են ամենադաժան ձևով սպանել, ովքեր չէին կարևորում ազգությունը, որոնց համար կարևորը ուտել-խմելն էր»,- ասաց թուրքագետը:

Լոքմագյոզյանը շեշտում է, հատկապես միջազգային հանդիպումների, Ալիևի հետ հանդիպումների ժամանակ Փաշինյանը հատուկ և գիտակցաբար կռացած է ներկայանում, թափթփված, ընկճված ու այդպիսով ստորացնում է ամբողջ հայ ժողովրդին, քանի որ ամբոջ աշխարհը, թուրքերն ու ադրբեջանցիները մեզ հենց այդպիսին են տեսնում՝ Փաշինյանի կեցվածքի միջոցով:

Ինչ վերաբերում է Թւորքիայում Հայաստանի հետ հարաբերություններին, ապա այն առաջնային հարց չէ Թուրքիայում՝ երրորդական է, սակայն կարևոր է ու կառավարության հսկողության տակ է:
«Ժողովրդի կարծիքը ձևավորվում է վերևից: Վերևից ինչ ազդակ գալիս է, ժողովրդի ընկալումն ու կարծիքն էլ այդպես է ձևավորվում: Եթե այսօր Թուրքիայի կառավարությունը որոշի, որ հայերը լավ մարդիկ պետք է լինեն, ապա մի շաբաթում Թուրքիայի ամբողջ ժողովրդի մտածելակերպը կարող է փոխվի և հայերը դառնան լավ մարդ: Թուրքիայի հասարակության մտածելակերպն այսպիսին է: Սակայն, այս պահի դրությամբ նրանք մեզ դիտարկում են որպես ոխերիմ թշնամի, որին պետք է ոչնչացնեն, Հայաստան չպետք է գոյություն ունենա և հայ ժողովուրդն էլ գոյություն չունենա: Իհարկե, դեռևս հարյուր տարի առաջվա իրենց ունեցած ծրագրով ուզում են թողնել մի փոքրիկ կտոր, որտեղ կծվարի հայ ժողվուրդն ու ի վերջո, որը կդառնա այդ փոքրիկ հայ ժողովրդի գերեզմանը»,-եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image