Նիկոլ Փաշինյանը, երբ նոր էր եկել իշխանության, իբր թե օրինակ էր ծառայում և ավելն ու սավոկը ձեռքը վերցրեց ու փողոց ավլեց։ Երևի հիշում եք, որ նա 2019 թվականի համազգային շաբաթօրյակի ժամանակ մաքրությունը սկսեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բակից։ Կհիշեք, որ ասում էր՝ սկզբից որոշեցի կազմակերպիչներին ասել, որ մաքրեն, «հետո մտածեցի՝ ես ինքս կարող եմ էդ գործը անել՝ մաքրելու գործը, ու հիմա զբաղված եմ էդ գործով»։ Ասում էր՝ սա ինքնասիրության հարց է։ Նա վիրավորված էր զգում Սոս Սարգսյանի համար, որ շրջակայքը այդ վիճակում էր։ Տեսե՜ք, ի՜նչ փիառ էր, 2019-ին Սոս Սարգսյանի համար վիրավորված էր, այսօր մի դաշնակցականի երես չի ուզում տեսնի։
Ժամեր առաջ էլի նույն փիառացավը կպել է նրան, գրում է․ «Տեսա, որ Տոկիոյի փողոցներում ծխելու արգելքի եւ աղբամանների բացակայության մասին տեսանյութերը մեծ տարածում են ստացել։
Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի քաղաքացիներ, փորձե՞նք մենք էլ առաջնորդվել այդ ռազմավարությամբ, թե՞ չփորձենք»։
Գիտի, թե մարդիկ մնացել են 2018-ի տակ ու նոր փիառով ռազմավարական հաղթանակ է ունենալու, վարկանիշը պիկի է հասնելու։ Մտածում ես՝ Տոկիոյից չգա ու 2018-ի ոգով ավելն ու սավոկը ձեռքը առնի։ Ի դեպ հիշեցնեմ նրան, որ Ճապոնիայի վարչապետը ավելն ու սավոկը ձեռքը առնելով չի Տոկիոյի փողոցների մաքրության հարցը լուծել։