Հասարակություն

Կրակի հետ եք խաղում

Կրակի հետ եք խաղում

Միքայել սրբազանի դատավճիռը մի նպատակ ունի` ցուցադրել, որ օրենքը խախտելու, դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում ոչ մի սահմանափակում, ոչ մի կոմպլեքս այս իշխանությունը չունի եւ հակառակորդների դեմ պատրաստ է պայքարել ցանկացած անթույլատրելի մեթոդներով:

Եվ ինչո՞ւ պետք է ունենա, եթե միջազգային իրավապաշտպան կառույցներից ու երկրներից ոչ մի արձագանք չկա, նախկինում իրենց պատառոտող ՀԿ-ները ոչ մի բառ չեն ասում, իսկ Մարդու իրավունքների պաշտպան կոչվածը ոչ թե Միքայել Աջապահյանի խայտառակ դատավճռին է անդրադառնում, այլ՝ դպրոցականների խնդիրներին: Բայց եկեք հասկանանք, թե ինչպես փողոցից իշխանության եկած այս խմբակը հասավ նման հանգրվանի:

Ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, անկախ դատարաններից խոսելով` ինչպես ոչնչացրին ժողովրդավարության բոլոր ծիլերը, հպատակեցրին բոլոր անկախ դատավորներին, մոռացան մարդու իրավունքների պաշտպանության մասին, կորցրին հայի, մարդու, քաղաքացու, քրիստոնյայի վերջին որակներն ու դարձան հանուն աթոռի ամեն ինչի պատրաստ հանցագործներ:

Ուզում եմ, որ յուրաքանչյուրս այս դեգրադացիայի մեջ տեսնենք մեր մեղքը:

Հասկանանք, որ մենք շատ բան թույլ տվեցինք սրանց ու շատ բանի հետ հաշտվեցինք` կանաչ լույս վառելով ամեն ինչի առաջ: Մենք շուտ հոգնեցինք ու ցրվեցինք տներով` Ֆեյսբուքում ստատուս գրելը համարելով բավարար:

Փողոցը դատարկեցինք` ծաղրելով «ֆանարիկներով» երթերը:

Չհասկացանք, որ «փողոցը» միայն նրա համար չէր, որ իշխանություն փոխվեր, այլ նրա համար, որ Սամվել Կարապետյանն ու Միքայել Աջապահյանը բանտում չլինեին, չհամարձակվեին խոսել Վարդան Ղուկասյանին` համայնքապետարանից, կաթողիկոսին` Վեհարանից «դուրս շպրտելու» մասին:

Բայց այս իշխանությունն արդեն կրակի հետ է խաղում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image