Ինձնից բացատրություն են պահանջել, հրաժարվել եմ .«Թիվի 5»-ի սեփականատեր

Ինձնից բացատրություն են պահանջել, հրաժարվել եմ .«Թիվի 5»-ի սեփականատեր

Ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել  TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։Վերջինս Hraparak.am-ի հետ զրույցում չհամաձայնեց, որ իրեն բերման են ենթարկել, ասաց՝ ուղղակի հրավիրել էին խոսակցության։
«Հրավիրել են, ինչ-որ դեպքի վերաբերյալ բացատրություն են պահանջել։ Իմ հետ կապ չունի, հրաժարվել եմ բացատրություն տալուց»,-ասաց Արմեն Թավադյանը։
Հարցին, թե պատճառը Վարդգես Գասպարիի վրա նետված շի՞շն էր, նա արձագանքեց․«Ինձ չեն ասել տենց, ասել են՝ միջադեպ է եղել, որտեղ ինչ-որ քաղաքացի դիմում է գրել, խնդրել են, որ ես իմ տեսածը ներկայացնեմ, ասել եմ, որ ընդհանրապես տեղեկություն չունեմ, էդքանը։ Ասում էին՝ ես էսօր էնտեղ էի, բայց էնտեղ էնքան մարդ կար, որ դժվար է ամեն վայրկյանը հիշելը»։ Արմեն Թավադյանը հավելեց նաեւ, որ որեւէ վարչական տույժի չի ենթարկվել։ Ասաց, որ որևէ շիշ չի նետել Գասպարիի վրա։
«Դա շատ կեղծ ինֆորմացիա է»,-ասաց նա։